Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արարատ միրզոյան
A A
Քաղաքականություն

Արարատ Միրզոյանի հայտարարությունը

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությամբ

Սիրելի հայրենակիցներ,

վաղ առավոտյան մեր հայրենիքի Արցախյան հատվածի սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանի իշխանությունները սանձազերծել են լայնածավալ ռազմական գործողություններ՝ մեծ տրամաչափի զինատեսակներով թիրախավորելով անգամ խաղաղ բնակավայրերը: Հայկական Զինված ուժերը, ինչպես եւ նախկինում, լավագույնս կատարում են իրենց առաջ դրված մարտական խնդիրները:

Եվս մեկ անգամ ուզում եմ վերահաստատել, որ Արցախի ազատ ինքնորոշման իրավունքը որեւէ պարագայում, անգամ ուժի սպառնալիքի դեպքում, չի կարող սակարկման առարկա լինել:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ վստահաբար ողջ հայությունը կանգնած են Ազատ Արցախի թիկունքին եւ պատրաստ իրականացնել բոլոր, ընդգծում եմ՝ բոլոր անհրաժեշտ գործողությունները ի պաշտպանություն ինքնիշխան Արցախի: