Բացել լրահոսը Փակել լրահոսը
120314507_662101167766855_778674222321183409_n
A A
Պաշտոնական

Հայոց երկու մայրաքաղաքների միջև համագործակցությունը կկրի շարունակական բնույթ. Հայկ Մարությանի ուղերձը

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Այսօր Ստեփանակերտի օրն է։

Քաղաքապետ Դավիթ Սարգսյանին երեւանցիների ու իմ անունից շնորհավորական ուղերձ եմ հղել Արցախի Հանրապետության մայրաքաղաքի տոնի կապակցությամբ։
 
Համոզված եմ, որ հայոց երկու մայրաքաղաքների միջև համագործակցությունը կկրի շարունակական բնույթ և կնպաստի ձևավորված բարեկամական և գործնական սերտ կապերի խորացմանը՝ ներառելով նոր ուղղություններ:
Խաղաղություն մեզ, եւ Աստված պահապան»։