Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan
A A
Սպորտ

Chess24 Banter Series. Լևոն Արոնյանը կհանդիպի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ

Chess24 շախմատային հարթակում անցկացվող կայծակնային խաղի Banter Series մրցաշարում այսօր տեղի կունենան կիսաեզրափակիչ հանդիպումները:

Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը կհանդիպի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ: Ըստ մրցակարգի նրանք կանցկացնեն 10 պարտիա 3+2 ձևաչափով: Կհաղթի այն շախմատիստը, որն առաջինը կվաստակի 5,5 միավոր: Ոչ-ոքիի դեպքում կանկացվի ևս երկու պարտիա, իսկ վերջում՝ արմագեդոն:

Մրցանակային  հիմնադրամը 36 հազար եվրո է: Հաղթողը կստանա 12 հազար եվրո: Դրամական պարգևից բացի կխաղարկվի նաև Մագնուս Կառլսենի Chess Tour մրցաշարին մասնակցելու 2 ուղեգիր: