Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Մադրիդի «Աթլետիկոյի» ֆուտբոլիստները մի լավ «քոթակել» են Լուիս Սուարեսին (տեսանյութ)

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսն այսօր առաջին մարզումն է անցկացրել իր նոր թիմում՝ Մադրիդի «Աթլետիկոյում»:

Իչպես տեղելացնում է մադրիդյան ակումբի թվիթերյան էջը, ուրուգվայցի ֆուտբոլիստն այսօր նախ հաջողությամբ բուժզննում է անցել, ապա կնքել է երկու տարվա պայմանագիր: Այնուհետև նա ներկայացել է իր առաջին պարապմունքին:

«Աթլետիկոյի» ֆուտբոլիստներն իրենց հերթին լուրջ փորձության են ենթարկել 33-ամյա ֆուտբոլիստին՝ առաջարկելով անցնել հատուկ կազմած կենդանի միջանցքի միջով: Լուիս Սուրարեսը այն հաղթահարելիս տասնյակ հարվածներ է ստացել մեջքին, սակայն, բարեբախտաբար, զերծ է մնացել վնասվածքից:

Հիշեցնենք, որ ուրուգվայցի հարձակվողը «Բարսելոնայում» հանդես է եկել 2014-2020թթ, որի ընթացքում նվաճել է 13 մրցանակ՝ խփելով 198 գոլ: Մինչ այդ նա խաղացել էր անգլիական «Լիվերպուլում», նիդերլանդական «Այաքսում», ուրուգվայական «Նասիոնալում»: