Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արդյո՞ք վարկային արձակուրդ տալը քաղաքացիներին կնպաստի բանկերի սնանկացմանը (տեսանյութ)

ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը համոզված է՝ եթե երեք ամիս բանկերը տոկոսները չգանձեն, կսնանկանան, և պետությունը կունենա լուրջ ֆինանասական խնդիրներ․

«Ֆինանասական համակարգը կայուն է, և դա ճգնաժամային իրավիճակներում երևացել է։ Վարկային արձակուրդի տրամադրման դեպքում մարդկանց մի մասը կասի՝ մեկ ա հետո պիտի վճարենք, անիմաստ ա։ Եթե տոկոսները չգանձեն, կունենանք լուրջ ֆինանասական խնդիրների, ընդհուպ կգնանք հետ։ Դժվար է ստեղծել կայուն համակարգ և ընդամենը մի քանի հիմար որոշում ա պետք, որպեսզի հետ գնալ անդունդ»։

Նշենք, որ ԱԺ-ում ընթանում են «Վարկերի և ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների և վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման եւ այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումներ: