Բացել լրահոսը Փակել լրահոսը
120141034_4002625183097493_8248981820365188098_o
A A
Պաշտոնական

Հոկտեմբերի 1-ից Մոսկվայի շրջանից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ ծանրոցների փոխադրման գինը կնվազի շուրջ 3 անգամ. նախարար

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում քիչ առաջ Հայփոստի և Ռուսաստանի փոստի միջև ստորագրվեց համաձայնագիր, որը թույլ կտա հոկտեմբերի 1֊ից Մոսկվայի շրջանից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ ծանրոցների փոխադրման գինը նվազեցնել շուրջ 3 անգամ, իսկ Ռուսաստանից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ` 1.5 անգամ։

Սա լավ հնարավորություն է ինչպես քաղաքացիների, այնպես էլ էլեկտրոնային առևտրով զբաղվող փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար։

Շնորհավորում եմ կողմերին և հաջողություններ մաղթում»։