Բացել լրահոսը Փակել լրահոսը
նիկոլ
A A
Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել. Ովքեր են պարգևատրվել․ Առավոտ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և համակարգման գործում ներդրած ավանդի համար վարչապետի հուշամեդալով պարգևատրելով մի շարք բուժաշխատողների:

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը` Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և համակարգման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով պարգևատրել.

 

Մհեր ԴԱՎԻԴՅԱՆՑԻՆ – «Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ-ի նախկին տնօրեն

Վարդան ԱՎԱԳՅԱՆԻՆ – «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն

Գևորգ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ – «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն

Հովիկ ԲԱԼՅԱՆԻՆ – «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար

Հայկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ – «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն

Կարեն ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ – «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն

Նունե ԷՎԻՆՅԱՆԻՆ – «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրեն

Աստղիկ ԲԵՅԲՈՒՏՅԱՆԻՆ – «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրեն

Արեն ԲԱԲԼՈՒՄՅԱՆԻՆ – Հերացու թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի տնօրեն

Արամայիս ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ – «Վեդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն

Ռուբեն ԲԱԲԱԿԵԽՅԱՆԻՆ – Դիլիջանի «Իռ-Վինգ» ՍՊԸ-ի տնօրեն

Միքայել ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ – «Մեդլայն կլինիկ» ՍՊԸ-ի ընդունարանի բաժնի ղեկավար

Վարդուհի ՍԻՍԱԿՅԱՆԻՆ – «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն

Անդրանիկ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ – «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն

Անդրանիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ – «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն

Թագուհի ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ – «Շտապ օգնություն» ՓԲԸ-ի տնօրեն

Անահիտ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ – ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ

Լենա ՆԱՆՈՒՇՅԱՆԻՆ – ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Շավարշ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ – ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Արտյոմ ՍՄԲԱՏՅԱՆԻՆ – ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Լուսինե ՔՈՉԱՐՅԱՆԻՆ – ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար

Գայանե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ – Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալի ռեանիմացիայի ծառայության ղեկավար: