Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը 11 օրով հետաձգվել է
Աջակցիր «Ա1+»-ինՁյուդոյի Եվրոպայի առաջնությունը, որը պետք է կայանար նոյեմբերի 8-10-ը, Պրահայում, Եվրոպայի ձյուդոյի ֆեդերացիայի կողմից հետաձգել է 11 օրով և կանցկացնի նոյեմբերի 19-21-ը:
Պատճառն այն է, որ ձյուդոյի միջազգային ֆեդերացիան հոկտեմբերին և դեկտեմբերին անցակցնելու է «Մեծ սաղավարտի» երկու մրցաշարեր, որոնք վարկանիշային են: Խիտ խաղացանկը եվրոպական ձյուդոյի ղեկավարներին ստիպել է մի փոքր տեղաշարժել աշխարհամասի առաջնությունը, որպեսզի մրցումների միջև գոնե մեկ ամիս ընդմիջում լինի:
Եվրոպայի առաջնության բոլոր տոմսերը վաղուց վաճառված են, սակայն կազմակերպիչները դեռ չեն որոշել ինչպես անցկացնել այն՝ մարզասերներով, թե՝ առանց նրանց:
Առաջիկայում հայտնի կդառնան նաև Եվրոպայի ձյուդոյի մինչև 23 տարեկանների (Պորեչ, Խորվաթիա) և կադետների (Ռիգա, Լատվիա) առաջնությունների ժամկետները։