Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+haroyan
A A
Սպորտ

«Ուրալ» ֆուտբոլային ակումբը ընդառաջել է Վարազդատ Հարոյանին և խզել պայմանագիրը

Ռուսաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայում հանդես եկող Եկատերինբուրգի «Ուրալ» ակումբը երկկողմանի համաձայնությամբ այսօր խզել է Հայաստանի հավաքականի պաշտպան Վարադատ Հարոյանի հետ կնքած պայմանագիրը։ Այդ մասին հայտնում է Rusfootball կայքը։

«Մենք այսօր իրավաբանորեն խզել ենք Վարազդատ Հարոյանի հետ կնքած պայմանագիրը։ Նա այժմ գտնվում է այնպիսի տարիքում, որ պետք էր անընդհատ խաղալ։ Վերջերս նա խաղային փորձի շատ քիչ ժամանակ էր ստանում մեր մոտ։ Վարազդատն որոշեց հեռանալ թիմիք, և մենք խոչընդոտ չստեղծեցինք։ Նա շատ առաքինի մարդ է և շատ բան է արել «Ուրալի» համար», - ասել է ակումբի նախագահ Գրիգորի Իվանովը։

Նշենք, որ 28-ամյա ֆուտբոլիստը «Ուրալում» հանդես էր գալիս 2017 թվականից։ Այդ ընթացքում նա թիմի կազմում անցկացրել է 62 հանդիպում և խփել 3 գոլ։