Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Շախմատի Երևանի առաջին գավաթին տիրեց արցախցի Մանուէլ Պետրոսյանը

Ավարտվեց սեպտեմբերի 5–ից մեկնարկած շախմատի «Երևանի գավաթի» 1-ին խաղարկությունը։

Գլխավոր մրցանակին տիրեց արցախցի 22-ամյա գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը, որը քառորդ եզրափակիչում հաղթեց իր համերկրացի Հովիկ Հայրապետյանին՝ 2,5։1,5, կիսաեզրափակիչում՝ Շանթ Սարգսյանին՝ 3։2, եզրափակիչում՝ Զավեն Անդրիասյանին՝ 1,5։0,5։ Գավաթից բացի նա արժանացավ նաև 300 հազար դրամ պարգևավճարի։

2-րդ տեղը գրաված Զավեն Անդրիասյանը ստացել է 200 հազար դրամ, 3-4-րդ տեղերը՝ 150000-ական, 5-8-րդ տեղերը՝ 100 հազարական, 9-16-րդ տեղերը՝ 50 հազարական, 17-24-րդ տեղերը՝ 25 հազարական դրամ։