A
A
Ոչ-ոքի
Աջակցիր «Ա1+»-ինՖԻԴԵ-ի աշխարհի չեմպիոնի կոչման համար Վիշվանաթան Անանդ -Վեսելին Թոփալով մրցամարտի 5-րդ պարտիան ավարտվեց ոչ-ոքի:
Սպիտակներով խաղացող բուլղարացի շախմատիստը ընտրեց երրորդ պարտիայի սկզբնախաղը, սակայն այս անգամ էլ նրան չհաջողվեց անակնկալի բերել իր մրցակցին: Ճիշտ է, աշխարհի չեմպիոնը հանդիպման միջնամասում մի քանի թույլ քայլեր կատարեց եւ հայտնվեց ծանր վիճակում, սակայն շատ արագ ուղեց սխալը եւ 44-րդ քայլին մրցակցին ստիպեց հաշտություն կնքել:
Այդպիսով, հնդիկ գրոսմայստերը պահպանեց առավելությունը հաշվի մեջ` 3:2: Այժմ Թոփալովին սպասվում է լուրջ փորձություններ, քանի որ 6-րդ եւ 7-րդ պարտիաներում նա հանդես է գալու սեւ խաղաքարերով: