Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+italia 22.09.
A A
Սպորտ

Իտալիայում դաժանաբար սպանել են ֆուտբոլային մրցավարին և նրա ընկերուհուն

Իտալիայի Լեչե քաղաքում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Իտալիայի ֆուտբոլի Բ սերիայի մրցավար, 33-ամյա Դանիելե Դե Սանտիսը և նրա 30-ամյա ընկերուհի Էլեոնարա Մանտան այսօր առավոտյան մահացած են հայտնաբերվել իրենց բնակարանում: 

Ինչպես հայտնում է Sport Campania կայքը, սեպտեմբերի 21-ի գիշերը անհայտ հանցագործը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել նրանց, որից հետո դիմել է փախուստի: Ըստ որոշ աղբյուրների, անցած գիշեր մրցավարն ու իր ընկերուհին կենցաղային հարցի շուրջ վիճաբանել են և դանակով հարվածներ հասցրել միմյանց: Այդ վարկածը դեռևս չի հաստատվել ոստիկանության կողմից: