Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Իմ բնույթին ավելի բնորոշ է աշխատանքը գործադիրում. ինչու Արմեն Փամբուխչյանը վայր դրեց մանդատը (տեսանյութ)

Երկու տարի օրենսդիրում գտնվելով՝ ես որոշում եմ կայացրել, որ ավելի արդյունավետ ծառայություն կարող եմ իրականացնել գործադիրում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության՝ արդեն նախկին պատգամավոր Արմեն Փամբուխչյանը, ով մանդատը վայր է դրել գործադիր տեղափոխվելու համար:

Փամբուխչյանը գործադիր է տեղափոխվում որպես ԱԻՆ փոխնախարար: Ասում է՝ իր բնույթին ավելի բնորոշ է աշխատանքը գործադիրում, առաջարկը հնչեցրել է անձամբ, ինչն էլ արժանացել է հավանության:

Փամբուխչյանի խոսքով՝ յոթերորդ գումարման Ազգային ժողովի ընտրություններից հետո որոշում է կայացրել տեղափոխվել օրենսդիր, քանի որ ցանկացել է մաս կազմել հեղափոխական օրենսդիրի գործողություններին:

Արդեն նախին պատգամավորը նշեց՝ այլ պատգամավորների մանդատների վայր դնելու մաիսն տեղեկատվություն չունի: