A
A
Մկրտչյանն ու Դանիելյանը կիսեցին միավորը
Աջակցիր «Ա1+»-ին
ՖԻԴԵ-ի կանանց գրան-պրիի 3-րդ փուլի 5-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչները` Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը կեսական միավոր վաստակեցին, քանի որ ոչ-ոքի խաղացին ... իրար հետ: Այս կորուստներից հետո մեր շախմատիստուհիներն էլ ավելի ետ մնացին առաջատարներից:
Մասնավորապես, Լիլիթ Մկրտչյանը, որը վաստակել է 2,5 միավոր, արդեն 2 միավորով զիջում է մրցաշարի ընդգծված առաջատար Տատյանա Կոսինցեւային (Ռուսաստան), որը այս տուրում չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ: Էլինա Դանիելյանը 1 միավորով չինուհի Ժաո Քսյուի (Չինաստան) հետ բաժանում է 11-12-րդ տեղերը:
Հաջորդ, 6-րդ տուրը, տեղի կունենա մայիսի 2-ին: Լիլիթ Մկրտչյանը սեւերով կհանդիպի Մոնղոլիայի ներկայացուցիչ Բատկույա Մոնղոլթուլի հետ, իսկ Էլինա Դանիելյանը սպիտակներով կմրցի Հյու Յիֆանի (Չինաստան) հետ: