A
A
Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսեսյանը՝ շախմատի Բունդեսլիգայի չեմպիոն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի շախմատիստներ Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսեսյան գերմանական «Բադեն-Բադեն» թիմի կազմում դարձել են Բունդեսլիգայի 2020 թվականի չեմպիոն:
Կառլսրուեյում կայացած մրցաշարն այս տարի անցկացվել է արագացված տեմպերով, 8 թիմերի միջև: «Բադեն-Բադենը» հաղթելով բոլոր 7 մրցակիցներին, 14-րդ անգամ նվաճել չեմպիոնի կոչումը, ընդ որում վերջին տուրում բադենցիները մեծ դժվարությամբ պարտության մատնեցին իրենց հետ համաքայլ ընթացող «Վիրհեյմին»՝ 4,5: 3,5:
Լևոն Արոնյանը, ով հանդես է եկել 3-րդ խախատախտակի վրա, մասնակցել է չորս հանդիպման և բոլորում ոչ-ոքի է խաղացել: Իսկ ահա ութերորդ խաղատախտակին ելույթ ունեցած Սերգեյ Մովսիսյանը չորս պարտիայում տարել է երեք հաղթանակ, իսկ մեկն ավարտել է ոչ-ոքի: