Բացել լրահոսը Փակել լրահոսը
21
A A
Պաշտոնական

Պապիկյանը մտահոգություն է հայտնել Հայկական ԱԷԿ-ի նկատմամբ Ադրբեջանի հնչեցրած սպառնալիքի առնչությամբ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության 64-րդ համաժողովի շրջանակներում նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել ՌԴ ՌՈՍԱՏՈՄ պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի նախագծային շահագործման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր:

Նախարար Պապիկյանն անդրադարձել է ՀՀ կառավարության որոշմամբ պետական բյուջեից բյուջետային վարկի տրամադրմամբ ատոմակայանի արդիականացմանն ուղղված մնացյալ աշխատանքների իրականացման մանրամասներին:

Զրուցակիցներ քննարկել են Ռուսատոմ Սերվիս ընկերության հետ կնքված շրջանակային համաձայնագրով նախատեսվող

միջոցառումները սահմանված ժամանակցույցին ավարտելու հարցը։

 

Հաշվի առնելով ԱԷԿ-ի դերը Հայաստանի էներգահամակարգում՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել նախանշել «Ռոսատոմ» կորպորացիայի հետ համագործակցության հնարավոր ուղղությունները: