Բացել լրահոսը Փակել լրահոսը
47671_b
A A
Պաշտոնական

Արմեն Սարգսյանին շնորհավորել է Թուրքմենստանի նախագահը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։

«Թուրքմենստանի և Հայաստանի Հանրապետության միջև ավանդաբար բարեկամական հարաբերությունները հիմնված են հավասարության, փոխադարձ հարգանքի և վստահության սկզբունքների վրա։ Վստահ եմ, որ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութաjին, հումանիտար և այլ ոլորտներում հաստատված բազմաբնույթ համագործակցությունը հետագայում ևս կզարգանա և կամրապնդվի՝ ի շահ մեր ժողովուրդների»,-նշված է Թուրքմենստանի նախագահի ուղերձում։

Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը նախագահ Արմեն Սարգսյանին մաղթել է քաջառողջություն և երջանկություն, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն և բարգավաճում։