Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էմմիյանը գլխավորեց ՀԱՖ-ն

Սպորտ

Անվանի հեռացատկորդ, Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը նշանակվել է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը (պատասխանատու` ԽՍՀՄ սպորտի վարպետ Նաթելա Հովասափյան):

Այսօր տեղի է ունեցած Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի հաշվետու-ընտրական համաժողովում 2006 թ ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցրած Սարգիս Խաչատրյանն առողջական վիճակի պատճառով հրաժարական է տվել: Համաժողովի պատգամավորները միաձայն ֆեդերացիայի նախագահ են ընտրել անվանի հեռացատկորդ, աշխարհի, Եվրոպայի և ԽՍՀՄ առաջնությունների բազմակի չեմպիոն եւ մրցանակակիր Ռոբերտ Էմմիյանին:

Նշենք, որ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը նախապես հանդիպել էր Էմմիյանի հետ եւ ողջունել նրա թեկնածությունը: ՀԱՕԿ-ի նախագահը հավանություն է տվել անվանի աթլետի բոլոր ծրագրերին:

«Հայաստանում չափազանց սուղ են մարզումային պայմանները: Չկա գոնե մեկ ժամանակակից աթլետիկական մարզաբազա: Բայց ամեն բան կանենք «Լոնդոն-2012» ամառային օլիմպիական խաղերում աթլետներ գործուղելու համար», - նախագահի պաշտոնում ընտրվելու հետո ասել է Ռոբերտ Էմմիյանը: