Բացել լրահոսը Փակել լրահոսը
119998889_3002375656656375_5305218798184189163_n
A A
Պաշտոնական

Պետականության շարունակական կայացման, անկախության գաղափարի գիտակցման և արժևորման գործում անուրանալի է դպրոցի դերը. Արայիկ Հարությունյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Անկախության օրվա կապակցությամբ.
 

Սիրելի՛ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ մեր պետականության կարևորագույն տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության 29-ամյակի կապակցությամբ:

1991 թ.-ից ի վեր, անկախության կայացման ճանապարհին անխուսափելի մարտահրավերներին դիմակայելով, ձեռք ձեռքի՝ կառուցել ենք մեր պետությունը՝ վայելելով և գիտակցելով անկախ հայրենիքում ապրող քաղաքացու մեր իրավունքը: Այդ ճանապարհին իրենց անխախտ դերով ու հիմնաքարային նշանակությամբ առաջնային են եղել դպրոցն ու մշակույթը, անկախ պետականության ակունքներում մեր ունեցածի հիմքի վրա ծլարձակող արվեստն ու գիտությունը:

Պետականության շարունակական կայացման, անկախության գաղափարի գիտակցման և արժևորման գործում անուրանալի է դպրոցի դերը, որ նպատակ ունի կրթել ու պատրաստել հայրենաճանաչ ու ազգանվեր, օրինապաշտ և պետականամետ քաղաքացի:

Եվ այսօր Հայաստանի Հանրապետությունը, որպես համաշխարհային մեծ ընտանիքի մի մասնիկ, ավելի քան երբևէ կարիք ունի կարևոր այդ ոլորտներում շարունակական բարեփոխումների, զարգացումների ու նորարարությունների, և իրականացվածը հանրահռչակելու` հայրենիքում և սփյուռքում ապրող ամեն հայի հասցնելու։

Եվ ուրեմն, մաղթում եմ բոլորիս անկախ պետականության բարձր գիտակցում, հանուն մեր հայրենիքի, մեր պետության կայացմանն ուղղված շատ նպատակներ և ծրագրեր, դրանք իրագործելու մեծ ձգտում։

Կրկին շնորհավորում եմ բոլորիս, մաղթում տոնական հագեցած օր, անմոռանալի հույզեր։