Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առանց մեդալի

Սպորտ

Բաքվում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում պայքարը շարունակող մեր միակ բռնցքամարտիկ, 60 կգ քաշային Հրայր Մաթեւոսյանը, այսօր չկարողացավ շարունակել հաղթարշավը եւ դուրս մնաց հետագա պայքարից:

Նա քառորդ եզրափակիչում միավորներով զիջեց Գերմանիայի ներկայացուցիչ Թոմաս Վարենհոլտին` 2:7: Այդպիսով, կաշվե ձեռնոցի մեր երիտասարդ վարպետները չկարողացան նվաճել գոնե մեկ մեդալ, բացի այդ զրկվեցին այս տարի կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից: