Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+atletika 21.09.
A A
Սպորտ

Լևոն Աղասյանը՝ աթլետիկայի Բալկանյան երկրների չեմպիոն

Ռումինական Կլուժ-Նապոկա քաղաքում կայացած Բալկանյան երկրների աթլետիկայի մեծահասակների առաջնությունում Հայաստանի համար երրորդ ոսկե մեդալը շահել է կապանցի աթլետ Լևոն Աղասյանը: 

Եռացատկի մրցումներում մեր մարզիկը ցույց է տվել 16մ 53սմ արդյունք և վստահ զբաղեցրել առաջին տեղը: Նրան հաջորդող ռումինացիներ Ֆլորին Վիսան ու Ալեքսանդրու Տաչեն ետ են մնացել համապատասխանաբար 38 և 62 սանտիմետրով:

Հիշեցնենք, որ 1500մ և 3000մ վազքերում հաղթել էր գյումրեցի աթլետ Երվանդ Մկրտչյանը: Մեր մյուս մասնակիցներից համեմատաբար լավ արդյունք է ցույց տվել Հայաստանի հավաքականի նորեկ Ալեքսանդր Դոնիկյանը, որը 100մ վազքում զբաղեցրել է 4-րդ տեղը՝ գրանցելով 10,44 վրկ արդյունք, որը ազգային նոր ռեկորդ է: