Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Մելիքգյուղում դասարանները չեն կիսվել

Արագածոտնի մարզի Մելիքգյուղ համայնքի դպրոցում  դասարանները չեն կիսվել։ Դպրոցում սովորում է  140 աշակերտ, բայց որեւէ դասարանում աշակերտների թիվը չի անցնում 20-ը։  Ուսումնական առաջին շաբաթից հետո տարրական դասարանի դասվար Ա. Արսենյանն ասում է՝  թե երեխաները, թե ուսուցիչներն ուրախ են՝ շուրջ վեց ամսվա հարկադիր դադարից հետո  վերջապես  հանդիպել դպրոցի պատերի ներսում՝  պահպանելով կանխարգելիչ բոլոր կանոնները։

Դասասենյակները, միջանցքները ապահովված են ախտահանիչ նյութերով և օգտագործված դիմակների ու ձեռնոցների համար  կան  աղբամաններ։ Մուտքն ու ելքը կարգավորված են հատուկ գծանշումներով։ Դասասենյակներում սեղանները դասավորված են համապատասխան հեռավորությամբ։ Թվով ամենամեծ՝ 16 աշակերտ ունեցող դասարանին հատկացվել է  դահլիճը։

Երեխաները դասերին մասնակցում են դիմակներով։  Դասերն ընթանում են ուղեցույցով սահմանված կանոնների համաձայն՝ առանց հիմնական աշխատանքային գործիքների կիրառման, այսինքն՝ գրատախտակի մոտ չեն  կանչում, խմբային աշխատանքներ չեն կազմակերպվում եւ այլն։ 

Դասվար Արսենյանը   մտահոգություն ունի, որ մի քանի շաբաթ անց, երբ ուսուցանվող բովանդակությունը բարդանա,  տարրական  դասարանների երեխաները դասը լավ չընկալեն՝  գրատախտակի մոտ չգալու արդյունքում։