Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+miki
A A
Սպորտ

Պելեգրինի-Մխիթարյան-Պեդրո հարձակման եռյակը լավ էր համագործակցում. Պաուլո Ֆոնսեկա

Հռոմի «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան այսպես է մեկնաբանել Իտալիայի Ա սերիայի 2020-21թթ առաջնության առաջին տուրի «Վերոնայի» հետ գոլազուրկ ոչ-ոքին:

«Առաջին խաղակեսը մենք լավ անցկացրինք: Հատկապես լավ էր համագործակցում Պելեգրինի-Մխիթարյան-Պեդրո հարձակման եռյակը: Գոլային հինգ ռեալ պահ ստեղծեցինք: Ավաղ,  չկարողացանք օգտագործել: Երկրորդ խաղակեսում մեր մոտ այնքան էլ լավ չէր ստացվում վերջին փոխանցումը: Կարևորն այն է, որ հաջող խաղացինք պաշտպանությունում, որտեղ առաջին անգամ օգտագործեցինք երեք խաղացող: Չգիտեմ, Ջեկոն կմնա թիմում, թե կտեղափոխվի «Յուվենթուս»: Այս անգամ մենք նրան հանգիստ տվեցինք, ծանր շաբաթից հետո վերականգնվելու համար», - ասել է պորտուգալացի մասնագետը:

Նշենք, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն առանց փոխարինման մասնակցել է հանդիպմանը: