Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastani gavat
A A
Սպորտ

ՀՀ ֆուտբոլի գավաթ. «Արարատը» վստահ հաղթեց «Սևանին», «Շիրակը» պարտվեց «Ալաշկերտին»

VBET Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկությունում այսօր կայացան 1/8 եզրափակիչ փուլի առաջին հերթական հանդիպումները:

Երևանի «Ալաշկերտը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց Գյումրիի «Շիրակին» և հաջորդ փուլ մտնելու լուրջ հայտ ներկայացրեց պատասխան խաղից առաջ:

Առաջին խմբում հանդես եկող Երևանի ԲԿՄԱ-ն սեփական դաշտում պատվավոր ոչ-ոքի խաղաց բարձրագույն խումբը ներկայացնող Վանաձորի «Լոռի ՖԱ»-ի հետ՝ 0:0:

Օրվա երրորդ խաղում Երևանի «Արարատն» իր հարկի տակ վստահ հաղթեց 1-ին խմբի մյուս պատվիրակին՝ «Սևանին»՝ 3:0: Արարատցիների կազմում երկու գոլ խփեց Հայաստանի նախրոդ առաջնության լավագույն ռմբարկու Մորի Կոնեն:

Այս փուլի պատասխան խաղերի ժամկետները դեռևս հայտնի չէ: