Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+anglia rekord
A A
Սպորտ

«Լիդսը» կրկնել է Անգլիայի ֆուտբոլի առաջնության 40 տարվա վաղեմության ռեկորդը

Անգլիայի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի նորեկ «Լիդսը» կրկնել է 40 տարվա վաղեմության ռեկորդը:

Արգենտինացի մարզիչ Մարսելո Բիելսայի սաներն այսօր կայացած 2-րդ տուրում սեփական դաշտում 4:3 հաշվով հաղթել են «Ֆուլհեմին»: Այդպիսով, «Լիդսը» երկրորդ անընդմեջ խաղում խփել է 3 գոլ (առաջին տուրում թիմը հյուրընկալվելիս 3:4 հաշվով պարտվել էր գործող չեմպիոն «Լիվերպուլին»):

Նախկինում առաջնության նորեկներից նման արդյունավետ մեկնարկ ցույց էր տվել միայն «Սանդեռլենդը», սակայն վերջինս, ի տարբերություն «Լիդսի», 1980-81թթ մրցաշրջանի առաջին երկու խաղերում հաղթանակ էր տոնել՝ պարտության մատնելով «Էվերտոնին» (3:1) ու «Մանչեսթեր Սիթիին» (4:0):