Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Եվրոպայում COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցում է մարտի տվյալներին (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն

Կորոնավիրուսի դեպքերի թիվը Եվրոպայում այժմ գերազանցում է մարտին գրանցված թվերին, երբ համաճարակը առաջին անգամ հասել էր գագաթնակետին: Այդ մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տարածաշրջանային տնօրենը:

Վերջին երկու շաբաթվա ընթացքում Եվրոպայի երկրների կեսից ավելին դեպքերի թվի առնվազն 10%-ի աճ է գրանցել:

«Սեպտեմբերի դեպքերի թիվը, սակայն, պետք է սթափեցնող կոչ լինի բոլորիս համար: Թեև այս թվերը խոսում են ավելի լայնածավալ թեստավորումների մասին, բայց նաև ցույց են տալիս վիրուսի տարածման տագնապալի տեմպերը ողջ տարածաշրջանում»,- ասել է դոկտոր Հանս Քլուգը:

Համաճարակի սկզբից ի վեր Եվրոպայում դեպքերի ընդհանուր թիվը 4,893,614 է, մահացածների թիվը՝ 226,524:

Վիրուսի դեմ պատվաստանյութի առաջին մասշտաբային կիրառումը սկսվել է Ռուսաստանում: Կամավորները Մոսկվայում սկսել են պատվաստվել ռուսական պատվաստանյութով՝ մասնակցելով ավելի լայնածավալ ուսումնասիրությանը:

«Sputnik-V» պատվաստանյութի լայնածավալ փորձարկումների երրոդ փուլին մասնակցում է առնվազն 40,000 մարդ: Նախնական արդյունքները սպասվում են հոկտեմբեր կամ նոյեմբեր ամիսներին: