Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futbol gavat
A A
Սպորտ

ՀՀ ֆուտբոլի գավաթ. «Ուրարտուն» հաղթեց «Փյունիկին», «Վեսթ Արմենիան»՝ «Գանձասար-Կապանին»

Այսօր կայացան VBET Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի առաջին երեք խաղերը:

Պրեմիեր լիգայի միանձնյա առաջատար Չարենցավանի «Վանը» սեփական դաշտում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց 1-ին խմբի ներկայացուցիչ «Նորավանքի» հետ: Իսկ ահա ցածր խմբում հանդես եկող «Վեսթ Արմենիան» իր հարկի տակ 3:2 հաշվով առավելության հասավ ուժեղագույնների խումբը ներկայացնող «Գանձասար-Կապանի» նկատմամբ:

Երևանի «Ուրարտուն» սեփական դաշտում ընդունեց «Փյունիկին» և կամային հաղթանակ տարավ՝ 2:1: Տանտերերի կազմում աչքի ընկան Դմիտրի Գուզն ու Ալեքսանդր Ռադչենկոն, իսկ հյուրերից՝ Անտոն Կոբյալկոն:

Պատասխան խաղերի անցկացման ժամկետները դեռ հայտնի չեն: Վաղը կկայանան այս փուլի մնացած երեք առաջին հանդիպումները: