Բացել լրահոսը Փակել լրահոսը
kkk
A A
Մարզեր

Քարաթափման վտանգը կա, բայց շարունակում են կատարել ժայռի քանդման և ճանապարհի լայնացման աշխատանքները (տեսանյութ)

M6 միջպետական ճանապարհի Ալավերդու հատվածում, մասնավորապես երիտասարդական փողոցի և Երևանյան խճուղու հատման կետում ճանապարհի լայնացման աշխատանքները ներառվել են նախագծի մեջ ու հարակից սարալանջին աշխատանքներ են կատարվում։

Տվյալ հատվածում աշխատանքների մեկնարկը դեռ ամիսներ առաջ էր տրվել, սակայն հողատարածքի օտարման գործընթացով պայմանավորված խնդիրներ էին առաջացել, որոնք արդեն լուծվել են։

Այս հատվածում քարաթափումներ հաճախ են լինում, նպատակը վտանգը վերացնելն է։ Աշխատանքների ընթացքում ճանապարհը չի փակվի, քանի որ երթևեկելի մասի լայնությունը բավարար է մեքենաների շարժի համար։