Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Մի ամիս է գոռում- գոչում ենք, մեզ փոխանցում են՝ վարչապետը երեկ է տեղեկացել խնդրին․ ակցիա ԱԺ-ի մոտ (տեսանյութ)

Ազգային  ժողովի մոտ այսօր կրկին հավաքվել էին Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացող քաղաքացիները՝ ակնկալիքով, որ վարչապետն անձամբ է իրենց խնդրին լուծում տալու։

«Նախորդ անգամ, երբ այստեղ էինք, վարչապետի դուրս գալու ժամանակ հնչեցրինք մեր պահանջները և րոպեներ անց մեզ մոտեցավ վարչապետի օգնականը, շատ զարմանալի էր, որ երեկ մեզ հայտնում են, որ առավոտյան նոր վարչապետին զեկուցել են մեր խնդրի մասին, ասինքն՝ մի ամիս է գոռում- գոչում ենք, մեզ փոխանցում են՝ վարչապետը երեկ է տեղեկացել խնդրին»,-նշում է ակցիայի մասնակիցներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի էլ ընդգծում է՝ մարդիկ կան, ովքեր սոցիալապես շատ ծանր պայմաններում են, իրենց կացարանները Ռուսաստանում են, մինչդեռ, այստեղ ապրելու պայմաններ չունեն, կան նաև ուսանողներ, որոնց կրթությունը կիսատ է մնացել․

«Համաձայն ենք, թող աջակցեն, բայց հազարավոր ընտանիքներ խնդիրներ ունեն, եթե Կառավարությունը ունի հնարավորություն աջակցություն ցույց տալու, մենք ինքներս կցուցակագրենք․ փաստացի կներկայացնենք Կառավարությանը,  թող սեղմ ժամկետներում աջակցեն, բայց բոլորս գիտենք՝ այդպիսի բան չի լինի»։

Քաղաքացիները Կառավարութունից ակնկալում են խնդրին գոնե փուլ առ փուլ լուծում տալ։