Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը կմրցի Արգենտինայի հետ

Սպորտ

Մոսկվայում տեղի ունեցավ սեղանի թենիսի աշխարհի թիմային առաջնության վիճակահանությունը: Հայաստանի կանանց հավաքականը, որը հանդես կգա 3-րդ դիվիզիոնում, ընդգրկվեց J խմբում, որտեղ մեր թենիսիստուհիների մրցակիցները կլինեն Արգենտինայի, Շվեյցարիայի, Շոտլանդիայի, Իրանի եւ Կոնգոյի (Բրազավիլ) հավաքականները:

Հայաստանի ընտրանին մրցաշարը կսկսի Շվեյցարիայի թիմի հետ խաղով, որը կկայանա մայիսի 23-ին: Հաջորդ օրը մեր թիմը նախ կմրցի Իրանի, ապա Արգենտինայի հավաքականի հետ: Մայիսի 25-ին մերոնք կհանդիպեն շոտլանդուհիների, իսկ 26-ին` Կոնգոյի հավաքականի հետ:

Նշենք, որ Հայաստանի հավաքականը մոսկովյան առաջնությունում կներկայացնեն Լուիզա Նազարյանը, Հասմիկ Խաչատրյանը եւ Հասմիկ Մաթեւոսյանը:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը հանդես կգա 4-րդ դիվիզիոնում:

Մեր թիմի մրցակիցները հայտնի կդառնան այն բանից հետո, երբ կպարզվի, թե քանի երկիր է հայտ ներկայացնելու այս դիվիզիոնի մրցաշարին մասնակցելու համար: