Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆորլանը ցնցում է Լիվերպուլը

Սպորտ

Եվրոպայի լիգայի առաջին մրցաշարի եզրափակիչում հանդես կգան Լոնդոնի «Ֆուլհեմը» եւ Մադրիդի «Ատլետիկոն»:

Առաջինն այդ իրավունքը նվաճեցին լոնդոնցի ֆուտբոլիստները, որոնք կիսաեզրափակիչ պատասխան խաղում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարան Գերմանիայի «Համբուրգի» նկատմամբ (թիմերի առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի` 0:0): Վճռորոշ գոլը 76-րդ րոպեին խփեց հունգարացի հարձակվող Գերան:

Անգլիայի մյուս ներկայացուցիչ «Լիվերպուլը» սեփական հարկի տակ չնայած հաղթեց Մադրիդի «Ատլետիկոյին»` 2:1, սակայն հրաժեշտ տվեց մրցաշարին: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց դաշտի տերերի նվազագույն հաշվով հաղթանակով` 1:0: Այդպիսով, երկու խաղերի արդյունքով հաշիվը հավասարվեց` 1:1:

Հաղթողին որոշելու համար նշանակվեց լրացուցիչ 30 րոպե: 95-րդ րոպեին «Լիվերպուլը» երկրորդ անգամ գրավեց մրցակցի դարպասը եւ առաջ անցավ ընդհանուր հաշվի մեջ: Սակայն յոթ րոպե անց «Ատլետիկոյի» ուրուգվայցի հարձակվող Դիեգո Ֆորլանը պարզապես ցնցեց ողջ Լիվերպուլը. նա կրճատեց հաշվի տարբերությունը, ինչն էլ եզրափակիչ դուրս բերեց հենց մադրիդցիներին (ի դեպ, առաջին խաղում միակ գոլը նույնպես խփել էր Ֆորլանը):

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղը տեղի կունենա մայիսի 12-ին, Համբուրգում: