A
A
Մկրտչյանը հաղթեց, Դանիելյանը ...
Աջակցիր «Ա1+»-ինՆալչիկում շարունակվող ՖԻԴԵ-ի կանանց գրան-պրիի 3-րդ փուլի 4-րդ տուրում հաջող հանդես եկավ Հայաստանը ներկայացնող Լիլիթ Մկրտչյանը: Նա սեւերով հաղթեց Ժաո Քսյուին (Չինաստան) եւ բարելավեց մրցաշարային գործերը: Այժմ Լիլիթ Մկրտչյանը 2 միավորով եւս 5 մասնակիցների հետ բաժանում է 4-9-րդ տեղը:
Ցավոք, մեր մյուս գրոսմայստեր Էլինա Դանիելյանը կրկին անհաջողության մատնվեց: Այս տուրում նա սպիտակներով պարտվեց Պիա Կրամլինգին (Շվեդիա): Էլինա Դանիելյանը 0,5 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը:
Չորս տուրից հետո այն գլխավորում է Ռուսաստանի ներկայացուցիչ Տատյանա Կոսինցեւան` 3,5 միավոր: Նրանից 0,5 միավորով ետ է մնում վրացուհի Նանա Ձագնիձեն:
Վաղը կայանալիք 5-րդ տուրում մեր շախմատիստուհիները կհանդիպեն միմյանց հետ: Սպիտակներով հանդես կգա Լիլիթ Մկրտչյանը: