Ոստիկանության պետն ընդունել է Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպանին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 17-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ-Էնեզիին։
Ողջունելով դեսպանին՝ Վահե Ղազարյանը ներկայացրեց ոստիկանությունում ընթացող բարեփոխումներն ու համավարակի դեմ ոստիկանության պայքարի մանրամասներ։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Նաուաֆ Ալ Էնեզին բարձր գնահատեց համավարակի տարածման դեմ ոստիկանության աշխատանքը և հանրապետությունում անվտանգության ուղղությամբ իրականացվող ծառայությունը։
Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ներկայացրեց պարեկային նոր ծառայության ստեղծման ուղղությամբ միջոցառումներն ու ոստիկանության կառուցվածքային փոփոխությունները։
Նաուաֆ Ալ-Էնեզին հաջողություն մաղթեց նշված ծրագրերի բարեհաջող իրականացման համար։
Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը երկու երկրների իրավապահ կառույցների համագործակցությունն ավելի զարգացնելու և ամրապնդելու պատրաստակամություն հայտնեց, ինչին դրական արձագանքեցին հյուրերը։
Հանդիպմանը քննարկվեցին նաև համագործակցության հետագա ուղղությունների, ինչպես և Հայաստանի ու Քուվեյթի իրավապահ կառույցների փոխգործակցությանը իրավական հիմք տալու մասին հարցեր։