Բացել լրահոսը Փակել լրահոսը
119644053_1557553551084378_3500297481251830505_n
A A
Պաշտոնական

Օհանավան-Սաղմոսավան-Մ3 ճանապարհը փակ կլինի

Մ3‚ Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Ուշի-Արտաշավան կմ 48+750 հատվածում այսօր` սեպտեմբերի 17-ին‚ ժամը 17:00-19:00‚ տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։
? Հիշեցնենք‚ որ այս ավտոճանապարհի կմ 45+300 - կմ 53+000 հատվածը‚ հիմնանորոգվում է և երթևեկության համար ժամանակավորապես փակ է։
⚠️ Պայթեցման աշխատանքների հետևանքով այսօր՝ ժամը 17.00-19.00‚ անվտանգության նկատառումներից ելնելով, փակ կլինի նաև նշված հատվածը շրջանցող Օհանավան-Սաղմոսավան-Մ3 ճանապարհը։
? Հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը պատճառվող անհարմարությունների համար։