Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-armenia 17.09.
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիա»-«Ֆոլա Էշ» խաղի անցկացման վայրը փոխվել է

Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ խմբում այսօր կայանալիք «Արարատ-Արմենիա» - «Ֆոլա Էշ» հանդիպման վայրը փոխվել է: Այդ մասին նշում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը: 

Հանդիպումը կկայանա ՀՖՖ Ակադեմիայի մարզադաշտում: Փոփոխության պատճառը «Հանրապետական» մարզադաշտի խոտածածկի որակն է:

«Արարատ-Արմենիա» - «Ֆոլա Էշ» հանդիպումը կսկսվի ժամը 18:00-ին: