A
A
69-րդ տեղում
Աջակցիր «Ա1+»-ինԼեհական Գդանսկ քաղաքում շարունակվում է սուսերամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը (մինչեւ 23 տարեկաններ):
Մրցումների երկրորդ օրը Հայաստանի ներկայացուցիչ Արկադի Մուրադյանը խոցասուսերակիրների մրցումներում ընդգրկվեց 10-րդ խմբում: Նա 5 մրցամարտերում տարավ միայն մեկ հաղթանակ` առավելության հասնելով նորվեգացի Ֆրեդրիկ Բաքերի նկատմամբ: Վաստակելով ընդամենը 0,200 միավոր, Արկադի Մուրադյանը 80 մասնակիցների մեջ զբաղեցրեց 69-րդ տեղը եւ չմտավ 1/32 եզրափակիչ:
Այս մրցաձեւում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց ռուսաստանցի Պավել Սուխովը, որը եզրափակիչում հաղթեց իտալացի Էնրիկո Գարոզոյին` 15:10: