Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess 17.09.
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կառլսենին և նահանջեց 4-րդ հորիզոնական

Արագ շախմատի Սենթ Լուիսի առցանց մրցաշարի 2-րդ օրն այնքան էլ հաջող չստացվեց Լևոն Արոնյանի համար: 

Նախ, 4-րդ տուրում նա սևերով պարտվեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենին: Այդ սայթաքումից անմիջապես օգտվեցին Յան Նեպոմնյաշչին ու Վեսլի Սոն, որոնք հաղթանակ տարան և մեկ միավորով առաջ անցան աղյուսակը գլխավորող մեր շախմատիստից:

Հնդիկ Հարիկրիշնայի և ամերիկացի Ջեֆրի Քսյոնի հետ պարտիաներում Լևոն Արոնյանը չկարողացավ իրացնել իր դիրքային առավելությունը և բավարարվեց ոչ-ոքի արդյունքով: Այդպիսով, վեց տուրից հետո մեր շախմատիստը վաստակել է 7 միավոր և այժմ զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: 

Աղյուսակը գլխավորում է Մագնուս Կառլսենը, որը ևս երկու հաղթանակ տարավ և վաստակեց 9 միավոր: Նրան հաջորդում են Յան Նեպոմնյաշչին ու Վեսլի Սոն, որոնք ունեն 8-ական միավոր:

Այսօր տեղի կունենան 7-9-րդ տուրերի հանդիպումները: Լևոն Արոնյանը կմրցի ամերիկացիներ Հիկարու Նակամուրայի, Վեսլի Սոյի և Լեյնիեր Դոմինգեսի հետ: