A
A
Նոր հաղթանակ Բաքվում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի բռնցքամարտիկ Հրայր Մաթեւոսյանը շարունակում է հաղթարշավն աշխարհի երիտասարդական առաջնությունում:
Հայաստանի բռնցքամարտիկ, 60 կգ քաշային Հրայր Մաթեւոսյանը, Բաքվում շարունակվող աշխարհի երիտասարդական առաջնությունում հաղթեց իր հերթական մրցակցին եւ մտավ հաջորդ փուլ: Նա 1/16 եզրափակիչում 8:0 չոր հաշվով պարտության մատնեց մոլդովացի Պետրու Ուրսուին:
Քառորդ եզրափակիչում Հրայր Մաթեւոսյանը կհանդիպի Գերմանիայի ներկայացուցիչ Թոմաս Վարենհոլտի հետ, որը 1/16 եզրափակիչում միավորներով պարտության մատնեց ղազախստանցի Սաբիրջան Բերբերգենովին` 10:3: