Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+mesi
A A
Սպորտ

Լիոնել Մեսին, հնարավոր է, բաց թողնի «Բարսելոնայի» մեկնարկային երեք խաղերը

Իսպանական «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսին հնարավոր է բաց թողնի Լա Լիգայի նոր մրցաշրջանի մեկնարկային երեք խաղերը։ Այդ մասին հայտնում է Mundo Deportivo թերթը։

Բանն այն է, որ Արգենտինայի հավաքականի մարզչական շտաբը պատրաստվում է Լիոնել Մեսիին հրավիրել 2022թ աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջիկա խաղերին։ Դա նշանակում է, որ ֆուտբոլիստը պետք է երկու շաբաթ առաջ մեկնի հայրենիք, քանի որ Արգենտինայի կառավարության որոշմամբ երկիր մտնող բոլոր մարդիկ պետք է 14 օր ինքնամեկուսանան։

Եթե ֆուտբոլիստը ընդունի հավաքականի հրավերը, ապա ստիպված կլինի բաց թողնել Իսպանիայի առաջնության առաջիկա երեք տուրերի խաղերը, որոնց ընթացքում «Բարսելոնան» հանդիպելու է «Վիլյառեալի», «Սելթայի» և «Սևիլյայի» հետ։