Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մի խումբ կոտայքցիներն էս չափորոշիչներով կսովորեն ղեկավարել սեփական հորմոնները. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

ԱԺ ամբիոնից ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ելույթին, ով քննադատել էր Հարությունյանին։

«Տիկին Զոհրաբյան, այլասերվածությունից եք խոսում։ Գիտե՞ք՝ այս չափորոշիչներն ինչի մասին են։ Այս չափորոշիչներն այն մասին են, որ ապագայում մի խումբ կոտայքցիներ կսովորեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները, սիրել եկեղեցին, և այլևս եկեղեցու տարածքում չի լինի օտարի նկատմամբ սեռական բռնություն», – ասաց Հարությունյանը՝ ակնարկելով վերջերս մամուլում հրապարակված քրեական գործը Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ։

Հարությունյանի խոսքից հետո ԲՀԿ պատգամավորներն սկսեցին բռունցքներով հարվածել սեղանին։