Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեք լեգեոնական

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւը 2011 թ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հերթական խաղից առաջ մտադիր է թիմ հրավիրել միայն երեք լեգեոնականների:

Նրանք են Լեւոն Հայրապետյանը («Համբուրգ», Գերմանիա), Հենրիխ Մխիթարյանն ու Արտակ Դաշյանը (երկուսն էլ «Մետալուրգ» Դոնեցկ, Ուկրաինա): Իսկ ահա Մասիս Ոսկանյանն («Բրյուգե», Բելգիա) ու Գեւորգ Բադալյանը («Բանիկ Մոստ», Չեխիա) բաց կթողեն առաջիկա խաղը, քանի որ որակազրկված են:

Ինչ վերաբերում է Բելգիայում հանդես եկող մեր մյուս լեգեոնական Հիրաչ Յագանին, ապա ըստ դանիացի մասնագետի ունեցած տվյալների` նա չի մասնակցել իր թիմի վերջին հանդիպումներին. «Մենք դեռ չենք պարզել, թե որն է չխաղալու պատճառը: Այն պարզելուց հետո նոր կորոշենք, հրավիրել նրան առաջիկա խաղին, թե` ոչ»:

Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնության հերթական հանդիպումն անցկացնելու է մայիսի 20-ին, Տալինում, Էստոնիայի երիտասարդական հավաքականի հետ: