A
A
Չեմպիոնը Ղարաբաղից է
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Դինամո» մարզադահլիճում ավարտվեց սեղանի թենիսի Հայաստանի պատանեկան առաջնությունը, որին մասնակցեցին հանրապետության տարբեր մարզերի, Երևանի եւ ԼՂՀ-ի թենիսիստները:
Աղջիկների անհատական առաջնությունում հաղթող ճանաչվեց ԼՂՀ-ի ներկայացուցիչ Աննա Ադամյանը, տղաների մրցումներում` երևանցի Հարություն Հարությունյանը: Զուգախաղերում առաջին տեղը գրավեցին համապատասխանաբար Հասմիկ Խաչատրյան/Լիանա Հարությունյան եւ Հարություն Հարությունյան/Դավիթ Նոթանյան զույգերը:
Աղջիկների թիմային առաջնությունում, որին մասնակցեցին 10 թիմեր, Հանրապետության չեմպիոնի կոչումը նվաճեց Շենգավիթի սեղանի թենիսի մարզադպրոցի թիմը: Տղաների մրցաշարում 11 թիմերի պայքարում առաջին տեղը գրավեցին Երեւանի քաղաքապետարանի թիվ 2 մարզադպրոցի պատանի թենիսիստները: