A
A
Թենիսիստուհիները կսկսեն պայքարը
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Օրանժ» թենիսի ակումբի կորտերում այսօր կմեկնարկի 2010 թ «Ֆեդերացիայի գավաթի» եվրոաֆրիկյան գոտու 2-րդ խմբի մրցաշարը: Այն պետք է սկսվեր երեկ, սակայն մայրաքաղաքում տեղացած հորդառատ անձրեւի պատճառով մեկ օրով հետաձգվեց:
Ինչպես տեղեկացանք Հայաստանի թենիսի ֆեդերացիայից, այսօր տեղի կունենան 1-ին տուրի հանդիպումները: Խաղերը կանցկացվեն ոչ թե գլխավոր կորտում, այլ նրա հարեւանությամբ գտնվող արհեստական ծածկով կորտերում:
Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում են 8 երկրների թենիսի կանանց հավաքականներ: Հայաստանի ընտրանին ընդգրկվել է «Բ» խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ֆինլանդիայի, Վրաստանի եւ Նորվեգիայի ազգային թիմերը: Առաջին տուրում մեր թենիսիստուհիները կմրցեն Նորվեգիայի ընտրանու հետ: