Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess aronyan
A A
Սպորտ

Լևոն Արոնյանն այսօր կսկսի պայքարը շախմատի Սենթ Լուիս մրցանակի համար

Այսօր կմեկնարկի արագ և կայծակնային շախմատի Սենթ Լուիսի՝ 2020 Saint Louis Rapid & Blitz անվանումը կրող խոշոր մրցաշարը։ Այն առաջին անգամ կանցկացվի առցանց տարբերակով։

Մրցաշարին մասնակցելու համար կազմակերպիչները հրավիրել են 10 շախմատիստ։ Նրանք են աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, մեր գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ամերիկացիներ Հիկարու Նակամուրան, Վեսլի Սոն, Լեյնիեր Դոմինգեսը, Ջեֆրի Քսյոն, իրանցի Ալիռեզա Ֆիրուջան, ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչին, Ալեքսանդր Գրիշչուկը և հնդիկ Պենտալա Հարիքրիշնան:

Առաջիկա երեք օրը կանցկացվի արագ շախմատի մրցաշարը՝ 25 րոպե + 25 վրկ ժամակարգով: Սեպտեմբերի 18-19-ին շախմատիստներն արդեն կմրցեն կայծակնային խաղում՝ օրական անցկացնելով 9-ական պարտիա։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 250 հազար դոլար է։ Հաղթողը կստանա 50 հազար դոլար պարգևավճար, 2-րդ տեղը՝ 40 հազար, 3-րդը`35 հազար, 10-րդը`10 հազար։