Սկանդա՞լ
Աջակցիր «Ա1+»-ինՀունական ֆուտբոլում իսկական սկանդալ է հասունանում: Հունաստանի վարչապետ Աթանասիոս Պլեւրիսը հրապարակել է 27 ֆուտբոլային հանդիպումներից բաղկացած ցուցակ, որոնց արդյունքները կասկածներ են առաջացրել կառավարության մոտ: Հարցը նույնիսկ քննարկվելու է երկրի խորհրդարանում:
Պայմանավորված խաղերի մեջ կասկածվում են բարձրագույն խմբում հանդես եկող 5 ակումբներ («Պանտրաիկոս», «Ջանինա», «Ատրոմիտոս», «Պանիոնիոս», «Կավալա»):
Ըստ ՈՒԵՖԱ-ի ունեցած տվյալների, Հունաստանում պայմանավորված բնույթ են կրել երկրի բարձրագույն խմբի երկու, առաջին խմբի երկու եւ գավաթի խաղարկության երկու հանդիպումներ:
1-ին խմբում հանդես եկող «Օլիմպիակոս Վոլու» ակումբի նախկին նախագահ Ախիլեաս Բեոսը քննադատության է ենթարկել երկրի կառավարությանը, վերջինիս մեղադրելով զրպարտանքի մեջ:
«Ամոթ է ստվեր գցել ֆուտբոլային ակումբների հեղինակության վրա, չունենալով ապացույցներ եւ համոզիչ փաստեր»,-ասել է նա: Ի դեպ, նա հրաժարական է տվել հենց անցած կիրակի եւ այժմ հարցաքննվում է իրավապահների կողմից: