Բացել լրահոսը Փակել լրահոսը
content_IMG_0286
A A
Քաղաքականություն

Նավալնին կոմայից դուրս գալուց հետո առաջին գրառումն է արել

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին կոմայից դուրս գալուց հետո առաջին անգամ լուսանկար է հրապարակել Ինստագրամում՝ կից գրառում անելով.

«Բարեւ ձեզ, սա Նավալնին է: Կարոտում եմ ձեզ: Ես դեռ գրեթե ոչինչ չեմ կարողանում, բայց երեկ մի ամբողջ օր կարողացա ինքնուրույն շնչել...»,- գրել է նա:

Այժմ Ալեքսեյ Նավալնին գտնվում է Գերմանիայի «Շարիտե» հիվանդանոցում, ուր տեղափոխվել էր Ռուսաստանից՝ ծանր վիճակում:

Քաղաքական գործիչը տեւական ժամանակ կոմայի մեջ էր, գերմանացի մասնագետները նշում են, որ նրան թունավորել էին: