Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba 15.09.
A A
Սպորտ

Ըմբշամարտի աշխարհի Մ-23 առաջնությունը չեղարկվել է

Առցանց ռեժիմով անցկացված ըմբշամարտի աշխարհի միացյալ կոմիտեի՝ UWW-ի հերթական նիստում որոշում է կայացվել չեղարկել մինչև 23 տարեկան ըմբիշների աշխարհի առաջնությունը, որը պետք է կայանար Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում, նոյեմբերի 23-29-ը։ Այդ մասին տեղեկացնում է Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

Այդպիսով, ըմբշամարտի միջազգային օրացույցում մնացել եմ միայն երկու մրցաշարեր՝ պատանիների և մեծահասակների աշխարհի առաջնությունները, որոնք նախատեսված են անցկացնել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում, դեկտեմբեր ամսին։

Առաջիկա ուրբաթ օրը տեղի է ունենալու UWW-ի բյուրոյի անդամների ընդլայնված նիստը, որի ընթացքում կքննարկվի մնացած երկու մրցաշարերի անցկացնել-չանցկացնելու հարցը։