Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Երվանդ Խունդկարյանը, Արթուր Վաղարշյանը և Էդգար Շաթիրյանն ընտրվեցին ՍԴ դատավորի պաշտոնում (տեսանյութ)

Ազգային ժողովում ավարտվեց Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրված թեկնածուների ընտրությունը։ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված Երվանդ Խունդկարյանի օգտին քվեարկել էր 84 պատգամավոր, դեմ՝ 2։

Նախագահի առաջադրած թեկնածուի՝ Արթուր Վաղարշյանի օգտին քվեարկել էր 86 պատգամավոր, դեմ ՝ մեկ պատգամավոր, Կառավարության թեկնածուի՝ էդգար Շաթիրյանի օգտին քվեարկել էր 85 պատգամավոր, դեմ՝ 3։

Հիշեցնենք՝ ընդդիմադիր 2 խմբակցություններն էլ քվեարկությանը չմասնակցեցին՝ գործընթացը համարելով հակասահմանադրական։

Հիշեցնենք նաև, որ Կառավարության թեկնածուն մինչ էդգար Շաթիրյանի առաջադրումը, Վահրամ Ավետիսյանն էր, ով հրաժարվեց թեկնածությունից՝ պատճառաբանելով, որ իշխանական խմբակցության հետ սկզբունքային հարցերում խնդիրներ և տարբեր պատկերացումներ ունի։