Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լիլիթ Մակունց
A A
Քաղաքականություն

Քաղաքական պայմանավորվածություն չի եղել և չկա․ Մակունցը՝ ԲՀԿ-ի մասին (տեսանյութ)

«Ընդունելի չեմ համարում քրեական գործերին քաղաքական ենթատեքստ տալը։  Միգուցե որպես ընդդիմադիր խմբակցություն, որպես քաղաքականությամբ զբաղվող մարդիկ՝ իրենց հարմար է այդպես ներկայացնելը, բայց մի գործընթացը մյուսի հետ կապ չունի: Քաղաքական հարթության մեջ մենք մեր ընդդիմախոսներին քաղաքական արձագանքն ունենք և միշտ տալիս ենք, եթե համաձայն չենք նրանց հայտարարությունների հետ: Իսկ քրեական գործերի մասին մեկնաբանություն չունեմ»,-այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԲՀԿ-ականների այն հայտարարություններին, թե իրենց անվան հետ կապվող քրեական գործերը քաղաքական ենթատեքստ ունեն:

Լրագրողների դիտարկմանը, թե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը սկզբում պահանջում էր կառավարության հրաժարականը, այժմ՝ առանձին նախարարների, ինչը որոշակի պայմանավորվածությունների մասին կասկածի տեղիք է տալիս, Մակունցն արձագանքեց, թե որևէ պայմանավորվածության մասին խոսք չկա․

 «Որպես քաղաքական մեծամասնության խորհրդարանական խմբակցության ղեկավար՝ պաշտոնապես հայտնում եմ, որ որևէ քաղաքական պայմանավորվածություն չի եղել և չկա»:

Խոսելով նախագահի առաջադրած ՍԴ դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանի մասին՝ Մակունցը նշեց, որ նախագահն իրավունք ունի իր թեկնածուին ներկայացնել եւ մի քանի անգամ։ Ըստ նրա՝ այդտեղ որեւէ խնդիր չկա։

Անդրադառնալով նաեւ Դատավորների ընդհանուր ժողովի առաջադրած թեկնածու Երվանդ Խունդկարյանի վերաբերյալ քննադատություններին՝ Մակունցը նկատեց՝ Ազգային ժողովը գործընթաց էր սկսել, որով նպատակ ունեին թարմացնել ՍԴ-ն, թե ինչքանով են կարողացել այդ թեկնածուները համոզել պատգամավորներին, որ համապատասխանում են չափանիշներին, ցույց կտան քվեարկության արդյունքերը։

Տեսանյութը՝ Factor.am-ի