Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+kayrat
A A
Սպորտ

Կամո Հովհաննիսյանը «Կայրաթի» կազմում մեկնել է Իսրայել

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանն իր թիմի՝ Ալմաթիի «Կայրաթի» կազմում մեկնել է Իսրայել: Այդ մասին հայտնում է ղազախական ակումբի պաշտոնական կայքը:

«Կայրաթը» սեպտեմբերի 17-ին Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլի շրջանակում իսրայելական Հայֆայում կհանդիպի տեղի «Մաքաբիի» հետ: Այս փուլում հաղթողը որոշվում է մեկ խաղում:

Հիշեցնենք, որ որակավորման 1-ին փուլում ղազախական ակումբը սեփական դաշտում 4:1 հաշվով հաղթել էր Հայաստանի գավաթակիր «Նոային»: